Սա անգլերենի ուսուցման ծրագիր է, որը կենտրոնացած է քննությանը նպատակային պատրաստվելու վրա։ Հիմնական նպատակն է օգնել սովորողին հավաքել պահանջվող միավորը՝ լավ իմանալով քննության կառուցվածքը, առաջադրանքների տեսակները և ժամանակի ճիշտ բաշխումը։
Տեքստերի արագ ընթերցում, հիմնական միտքն ու մանրամասները ըմբռնելու հմտություն։
Դասախոսությունների, զրույցների և հայտարարությունների ըմբռնում
Տրված ժամանակում հստակ և կառուցվածքային պատասխան տալը
Էսսեների, նամակների և կարճ պատասխանների գրավոր կառուցում
Քննություններում հանդիպող քերականական թեմաներ և բառապաշար
Ժամանակի կառավարում, առաջադրանքների տեսակների իմացություն, սթրեսի հաղթահարում
2 ամիսից մինչև 1 տարի՝ կախված մակարդակից և քննության ժամկետից։
Շաբաթը 2 դաս,անհրաժեշտության դեպքում հաճախականությունը կավելանա: Անհատական դասի տևողությունը 1 ժամ 15 րոպե է, խմբակայինը՝ 1,5 կամ 2 ժամ։ Խմբի չափը՝ առավելագույնը 3 հոգի։
Առկա կամ առցանց
Քննական պայմաններում փորձնական թեստեր՝ իրական ձևաչափով և ժամանակով
Յուրաքանչյուր թեստից հետո սխալների մանրակրկիտ վերլուծություն
Գրավոր աշխատանքների ստուգում և մանրամասն հետադարձ կապ
Խոսքային առաջադրանքներ քննության ժամանակային սահմանափակումներով
Թեմատիկ և ակադեմիական բառապաշարի համակարգված ընդլայնում
Պարբերական պրակտիկա և առաջընթացի հետևում