Ընդհանուր անգլերեն
(General English)
General English-ը անգլերենի ուսուցման հիմնական ծրագիրն է, որի նպատակն է զարգացնել լեզվի ընդհանուր իմացությունը՝ առօրյա, ուսումնական և աշխատանքային իրավիճակներում ազատ շփվելու համար։ Այն կենտրոնացած է ոչ թե մեկ նեղ ոլորտի, այլ լեզվի բոլոր հիմնական կողմերի հավասարաչափ զարգացման վրա։
Ու՞մ համար է նախատեսված
- սկսնակների, ովքեր առաջին անգամ են սովորում անգլերեն
- նրանց, ովքեր ցանկանում են վերականգնել կամ խորացնել իրենց գիտելիքները
- ուսանողների և աշակերտների
- մասնագետների, ովքեր անգլերենն անհրաժեշտ են աշխատանքի, ճանապարհորդության կամ արտերկրում ապրելու համար
- բոլոր նրանց, ովքեր ուզում են ազատ խոսել անգլերեն առօրյա կյանքում
Ի՞նչ հմտություններ է զարգացնում
- Խոսք (Speaking). Երկխոսություններ վարել, արտահայտել սեփական կարծիքը, ճիշտ արտասանել բառերը։
- Ունկնդրում (Listening). Հասկանալ բնիկ խոսողներին՝ տարբեր ակցենտներով և տեմպերով։
- Ընթերցանություն (Reading). Հասկանալ հոդվածներ, պատմություններ, հրահանգներ և էլեկտրոնային նամակներ։
- Գրավոր խոսք (Writing). Գրել նամակներ, նկարագրություններ, կարճ շարադրանքներ և հաղորդագրություններ։
- Քերականություն (Grammar). Ժամանակաձևեր, նախադասության կառուցվածք, պայմանական նախադասություններ, ներկա,անցյալ և ապառնի ժամանակներ։
- Բառապաշար (Vocabulary). Առօրյա թեմաներ՝ ընտանիք, աշխատանք, ճանապարհորդություն, առողջություն, գնումներ, տեխնոլոգիաներ, մշակույթ և այլն։
- Նախքան դասընթացները սկսելը Դուք կանցնեք անվճար թեստավորում` բանավոր և գրավոր,որից հետո կորոշվի Ձեր լեզվական մակարդակը և կկազմվի անհատականացված ուսուցման պլան:
Դասընթացի կառուցվածք
- Նախքան դասընթացները սկսելը Դուք կանցնեք անվճար թեստավորում` բանավոր և գրավոր, որից հետո կորոշվի Ձեր լեզվական մակարդակը և կկազմվի անհատականացված ուսուցման պլան
- Դասերը լինում են անհատական և խմբակային: Խմբակային դասընթացների ուսանողների թիվը առավելագույնը 3-ն է: Եվ բոլորը ունեն լեզվի նույն մակարդակը
- Տևողություն - Յուրաքանչյուր մակարդակ սովորաբար տևում է 3–4 ամիս` կախված ուսանողի պատրաստվածության և ընդունակության մակարդակից
- Դասերի հաճախականություն - Շաբաթը 2–3 դաս, անհատական պարապմունքը` 60 րոպե, խմբակայինը` 90 րոպե
- Ձևաչափ - Առկա կամ առցանց
- Նյութեր - Միջազգային դասագրքեր (օրինակ՝ English File, Headway, Oxford, Empower), աուդիո և վիդեո նյութեր, ինտերակտիվ վարժություններ
Ուսուցման մեթոդներ
- Հաղորդակցական մոտեցում. Շեշտը դրվում է իրական շփման վրա, ոչ միայն կանոններ անգիր անելու։
- Զույգային և խմբային աշխատանք. Դերային խաղեր, քննարկումներ, նախագծեր
- Տնային առաջադրանքներ. Բառապաշարի կրկնություն, գրավոր աշխատանքներ, լսելու վարժություններ։
- Կանոնավոր գնահատում. Փոքր թեստեր և ամփոփիչ քննություն յուրաքանչյուր մակարդակի վերջում
Ի՞նչ արդյունք կարող է ակնկալել ուսանողը անգլերենի դասընթացները վերջացնելուց հետո՝
- վստահ շփվում է առօրյա իրավիճակներում
- հասկանում է անգլերեն խոսք, ֆիլմեր և տեքստեր
- կարողանում է գրել նամակներ և հաղորդագրություններ
- ունի ամուր հիմք՝ հետագայում անցնելու մասնագիտացված ծրագրերի կամ միջազգային քննությունների (IELTS, TOEFL, Cambridge) նախապատրաստմանը